Կտրուկ նվազել են «Ֆերարի» ֆիրմայի ավտոմեքենաների վաճառքի ծավալները

Կտրուկ նվազել են «Ֆերարի» ֆիրմայի ավտոմեքենաների վաճառքի ծավալները

«Ֆերարի» ընկերության ավտոմեքենաների վաճառքի ծավալները կտրուկ նվազել են։ Այս մասին գրում է Bloomberg լրատվական գործակալությունը։ Եթե այս տարվա առաջին եռամսյակին վաճառքի ծավալների աճը կազմել է 23 տոկոս, ապա երկրորդ եռամսյակում աճը ընդամենն 8 տոկոս է։ Պատճառը մեքենաների ծախսատարությունն է։ Վաճառքի ծավալների կրճատումն ուղղակիորեն ազդել է նաեւ ընկերության եկամուտների վրա։ Ներկայումս ընկերության եկամտաբերությունը 314 միլիոն եվրո է։ Մասնագետները նշում են, որ շուկայում ունեցած պահանջարկը շարունակում է պահպանել Portofino մոդելի մեքենան։ Ուշագրավ է այն, որ ընկերության ղեկավարությունը ընթացիկ տարվա իր նպատակային ծրագրերում փոփոխություն չի նախատեսել։ Ավելին, վերլուծաբանները ուշադրության են հրավիրել այն հանգամանքին, որ «Ֆերարիի» բաժնետոմսերի գինն աճել է 70 տոկոսով։