ՈՒԵՖԱ-ն ցուցադրել է նոր գնդակը

ՈՒԵՖԱ-ն ցուցադրել է նոր գնդակը

ՈՒԵՖԱ-ն ցուցադրել է այն նոր գնդակը, որը դաշտ է մտնելու Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի ժամանակ։

Գնդակը պատրաստվել է «Ադիդաս» ընկերության կողմից։ Օգտագործվել են սպիտակ, կարմիր եւ դեղին գույները։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղերը տեղի են ունենալու փետրվարի 12-13-ին եւ 19-20-ին։ 1/8 եզրափակչում խաղալու են հետեւյալ զույգերը՝ «Շալկե»-«Մանչեսթեր սիթի», «Աթլետիկո-«Յուվենտուս», «ՓՍԺ»-«Մանչեսթեր Յունայթեդ», «Տոտենհեմ»-«Բորուսիա», «Լիոն»-«Բարսելոնա», «Ռոմա»-«Պորտու», «Այաքս»-«Ռեալ» եւ «Լիվերպուլ»-«Բավարիա»։ Եզրափակիչ հանդիպումը տեղի է ունենալու հունիսի 1-ին Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում։