Պայթեցրել են նահանգապետի ավտոշարասյունը․ կան զոհեր եւ վիրավորներ

Պայթեցրել են նահանգապետի ավտոշարասյունը․ կան զոհեր եւ վիրավորներ

Ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել Աֆղանստանի Լոգար նահանգի նահանգապետ Անվար Իշակզայի ավտոշարասյան վրա։ Ինչպես հայտնում է Tolo news-ը, հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նահանգապետը Քաբուլից վերադառնալիս է եղել Լոգար։ Մահապարտ ահաբեկիչը իր ականապատ մեքենայով ընթացել է նահանգապետի շարասյանն ընդառաջ եւ ինքնապայթեցում իրականացրել։ Զոհվել է առնվազն ութ մարդ, վիրավորվել՝ 10-ը։ Ահաբեկչական բռնարարքի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբանը»։ Զոհերը հիմնականում նահանգապետի անվտանգության աշխատակիցներն են եղել։