Նոր պատժամիջոցներ՝ ՌԴ-ի և Բելառուսի դեմ․ Զելենսկու որոշումը
Ուկրաինան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի և Բելառուսի տրանսպորտի, կապի և արդյունաբերական ոլորտների հետ կապված 51 ֆիզիկական և 220 իրավաբանական անձանց նկատմամբ։
Համապատասխան հրամանագիրը տեղադրված է պետության ղեկավարի կայքում։
Ուկրաինական նոր պատժամիջոցների ցանկում ընդգրկված ընկերություններից են՝ MTC-ը, Վոլգա-Դնեպր լիզինգ-ը, Մինսկի ավտոմեքենաների գործարանի պետական գիտահետազոտական ինստիտուտը և այլն։
Կարծիքներ