«Դվինի» սննդամթերքից վերցվել է 19 նմուշ

«Դվինի» սննդամթերքից վերցվել է 19 նմուշ

Գյումրիի «Դվին» ռեստորանում տեղի ունեցած թունավորման դեպքին անդրադարձել է նաեւ Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Գեորգի Ավետիսյանը:

Նա տեղեկացնում է.

«Հարգելի հայրենակիցներ ինչպես գիտեք Գյումրիի «Դվին» ռեստորանում թունավորման դեպք է գրանցվել: Ահազանգը ստացել ենք ԱԻՆ-ից, օպերատիվ ձևով կապնվել ենք ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազագային կենտրոնի հետ և համատեղ միջոցառումներ ենք իրականացրել տեղում: Վերցրել ենք սննդամթերքի 19 նմուշ, որոնք ուղարկվել են լաբորատորիա: 
Արդյունքների մասին հավելյալ կտեղեկացնենք»: