Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը կարդացե՞լ եք, Iphone ա գողացել անցումի տակից (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը կարդացե՞լ եք, Iphone ա գողացել անցումի տակից (տեսանյութ)

Քաղաքացի Արկադի Գալստյանը՝ ոգեշնչված վարչապետի երեկվա ելույթից ԱԺ ամբիոնից, որտեղ նա «Չուկ-չակ-չարակ-չակ» երգն էր հիշել, այսօր կառավարության նիստի միանձնյա ակցիա էր անում։ Նա մի պաստառ էր բռնել, որի վրա գրված էր․ «Փաստ N101, Չուկ-Չակ-Չարակ»։

«Թաթիկները կտրելու ենք, էն ենք անելու․․․ բավական ա, կտրելու ես՝ կտրի, էս երկու տարի ա՝ մենակ սպառնալիքներ են․․․ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքը կարդացե՞լ եք Դուք, Iphone ա գողացել Երիտասարդական մետրոյի անցումի տակից, գեներալ Մանվելն էլ՝ պլանշետ։ Սերժ Սարգսյանին են ձերբակալել, խաբա՞ր եք․․․ մեղադրանք են առաջադրել, ի՞նչ հիմքով, տեղյա՞կ եք, «Երևան սիթի»-ից բենզինի, թե դիզելային վառելիքի կտրոն ա վերցրել, տարել ա գունավոր տպագրության ա ենթարկել, երեք հատը կեղծել, իրացրել ա բենզալցակայաններից մեկում,․ էդ ա հանցակազմը»,-ասաց Արկադի Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։