«32 ատամ»-ի փակվելուց հետո 13 տարի շարունակ մեզ հարցնում էին պատճառների մասին

«32 ատամ»-ի փակվելուց հետո 13 տարի շարունակ մեզ հարցնում էին պատճառների մասին

Հումորիստ Վաչե Թովմասյանը  ինստագրամյան իր էջում տեսանյութ է հրապարակել դերասան Կարեն Բաբաջանյանի հետ՝ մեկնաբանելով իր նախկինում արած  հարցազրույցը ․

«Իսկ հիմա թող ծափ տան այն մարդիկ, ովքեր ճանաչեցին Կարեն Բաբաջանյանին և տեսեք՝ ում եմ հանդիպել Լոս Անջելես տեղ: «32 ատամ»-ի փակվելուց հետո 13 տարի շարունակ մեզ հարցնում էին պատճառների մասին, իսկ մենք պատասխանում էինք, որ յուրաքանչյուրս շարունակեցինք մեր ճանապարհով: Մեկ անգամ հարցազրույցի ընթացքում պատասխանեցի այդ հարցին՝ կատակելով, որ գումարն էր պատճառը և դա դարձավ տարբեր լրատվականներում վերնագիր: Մենք հարազատներ ենք և ճանապարհ ենք անցել՝ ունենալով լավ և ջերմ հարաբերություններ»,- գրել է Վաչե Թովմասյանը: