Ինչքան կարելի է լա՜յն ժպտալ․․․

Ինչքան կարելի է լա՜յն ժպտալ․․․

Ամբողջ աշխարհին հայտնի է Թուրքիայի դիվանագիտությունը և ընդունում են, որ թուրքական դիվանագիտության հետ դժվար է ոտք գցել։ Փաշինյանական աղբյուրները խոսում են Նիկոլի Անկարա գնալու դիվանագիտության մասին։ Դիվանագիտությունը արվեստ է, իսկ Նիկոլի համար այն թատերական ներկայացում է․ Եռաբլուրում ծնկի գալու ու Էրդողանի առաջ հնարավորինս լայն ժպտալու մեխանիկական վարժություն։ Դիվանագիտությունն այն է, երբ   պետության իրավունքներն իրականացնում, ժողովրդի շահերը պաշտպանում են։

Աշխարհաքաղաքական այս պայմաններում, կարո՞ղ եք ասել, որ Նիկոլ Փաշինյանը գոնե մի շտրիխ է արել՝ ելնելով  Արցախ,  Հայաստան պետական շահերից։ Եթե ադրբեջանաթուրքական դիվանագիտությունը ծառայում է զավթողական քաղաքականության ու ռազմ, դաշինքի ստեղծմանը, հայկական դիվանգիտությունը դրա դեմ ամբարտակներ կառուցելու փոխարեն մակունցներ է թողարկում, որոնք իրենց ամբողջ կյանքում չեն առնչվել դիվանագիտական ոչ մի գործունեության հետ։ Պատերազմի մեջ գտնվող երկրում, պատերազմում խայտառակ պարտություն կրած և կապիտուլյացիա ստորագրած երկրում  նրանք նույնիսկ չեն իրականացնում պաշտպանական դիվանագիտություն։ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հայկական ողջ դիվանագիտությունը դրվել է պետությունը հանձնելուն պատրաստ լինելու և չդիմադրելու ռելսերին։ Նրա  դիվանագիտության փայլուն արդյունքն է Արցախի հանձնումը   ու Հայաստանի սուվերեն տարածքներում թշնամուն տեղավորելը։ Նա նույնիսկ առանց դելիմիտացիայի ու դեմարկացիայի է հանձնել իր համար վիճելի տարածքները։ 

Թուրքիայի նախագահի  հետ կես րոպեանոց հանդիպմանը այնպե՜ս  լայն է ժպտում, իսկ Էրդողանը զարմանքով ու քմծիծաղով է նայում նրա դիվանագիտական ժեստին։  ․․․ Իսկ նրա շեփորները խոսում են Նիկոլի դիվանագիտությունից։ Ինչքան խորանում, այնքան նշմարելի է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտությունը կայանում է Էրդողանի երեսին լայն ժպտալու գործողութունը։ Դա դիվանագիտական ժպիտ է, - այդ մասին պնդում էր Արարատ Միրզոյանը։ Երևի դիվանագիտությունից Նիկոլը միայն մի ժեստի է տիրապետում՝  ինչքան կարելի է լա՜յն ժպտալ։