ՀՖՖ-ում մեկը չի եղե՞լ, որ Կոսովոյի գերբը ճանաչի

ՀՖՖ-ում մեկը չի եղե՞լ, որ Կոսովոյի գերբը ճանաչի

Հայ հասարակությունը շատ բուռն արձագանքեց հարևան Վրաստանի՝ Եվրո 24-ի ուղեգիր նվաճելու փաստին, մեկնաբանություններում, հարցազրույցներում մարդկանց հիմնականում տանջում էր հարցը, թե ինչու մեր հարևանները կարողացան պատմական նվաճում գրանցել, իսկ մեզ մոտ ֆուտբոլը շարունակական հետընթաց է ապրում, ինչը երևում է նաեւ թվերից, անդադար թվացող պարտություններից` բոլոր տարիքային հավաքականներում, ներառյալ կանանց հավաքականները:

Միայն այն փաստը, որ 21 տարեկանների ազգային հավաքականը վերջին 26 խաղերից 23-ում պարտվել է, խաղացել է 2 ոչ-ոքի և հաղթել 1 խաղ՝ ֆարերյան կղզիներին, իսկ մեծահասակների ազգային թիմը վերջին 9 խաղերից 7-ում պարտություն է կրել և ունեցել 2 ոչ ոքի, շատ խոսուն է: 

ՀՖՖ մեր աղբյուրներն ավելի ուշագրավ լուր հաղորդեցին` վերջերս կայացած Հայաստան-Կոսովո ընկերական խաղն ուղեկցվել է սկանդալով, երկրորդ խաղակեսին մեր թիմը դուրս է եկել` խաղաշապիկի վրա Կոսովոյի գերբը մաքրած, քանի որ առաջին խաղակեսում ՈՒԵՖԱ-ի կազմակերպիչները ֆիքսել են, որ հայկական թիմի շապիկների վրա սխալ է տպագրված մրցակից թիմի պետական գերբը: 

Արեգ Մարգարյան