Գերմանիայում ռուսների օգտին գործող լրտեսի են ձերբակալել

Գերմանիայում ռուսների օգտին գործող լրտեսի են ձերբակալել

Բեռլինում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության նախկին աշխատակից 58-ամյա Դեյվիդ Բալանտայն Սմիթին սպառնում է մինչև 14 տարվա ազատազրկում։ Տղամարդն ընդունել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանքները, հայտնում է The Financial Times-ը։

Մեծ Բրիտանիայի քաղաքացին իրեն մեղավոր է ճանաչել ութ կետերով: Հանցագործությունները կատարվել են 2020 թվականի հոկտեմբերից մինչև 2021 թվականի օգոստոսն ընկած ամիսներին։

Սմիթը գերմանական ոստիկանության կողմից ձերբակալվել էր անցյալ տարվա օգոստոսի 10-ին և ապրիլին արտահանձնվել Մեծ Բրիտանիային:

Ի թիվս այլ մեղադրանքների, նշվում է, որ Սմիթը փորձել է կապ հաստատել Բեռլինում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդ, գեներալ-մայոր Սերգեյ Չուխուրովի հետ, ինչպես նաև զբաղվել մի շարք պետական ​​պաշտոնյաների, հասցեների և հեռախոսահամարների մասին տեղեկությունների հավաքագրմամբ և փոխանցմամբ։