Քաղցկեղին հարցրին՝ անունդ ի՞նչ է,  ասաց՝ թավշյա հեղափոխություն

Քաղցկեղին հարցրին՝ անունդ ի՞նչ է,  ասաց՝ թավշյա հեղափոխություն

Ձախորդ օրերը Նիկոլի հետ եկան ու վերջ չեն ունենում: Մի օր չէ, երկու օր չէ… Արդեն 6 տարի է՝ ձախորդությունը մեզ չի լքում, մենք էլ՝ ձախորդությանը: Սատանան, որ սատանա է, էլի հոգնում է, մի տեղ օձիքդ բաց է թողնում: Սա՝ չէ: Կպել ու պոկ չի գալիս էն հիմար հիվանդության պես, որ քեզ ներսից ուտում է, մաշում, սպանում: Ախտահարիչ մետաստազները տարածել է բոլոր կողմերը. այլեւս առողջ տեղ չի մնացել: Մեռած չենք, դեռ քարշ ենք գալիս, բայց վայ էն քարշ գալուն:

Քաղցկեղին մի անգամ հարցրին՝ անունդ ի՞նչ է, ասաց՝ թավշյա հեղափոխություն: Մարդիկ զարմացան՝ թավշյա հեղափոխությո՞ւնն ինչ ա: Քաղցկեղը, թե՝ մեծ ղալմաղալ: Այսի՞նքն… Այսինքն՝ հիմարություն, խաբեություն, շանտղություն, վերջը՝ հայրենազրկություն եւ մահ: Բա մի լուսավոր կետ, մի հույս, մի բան… Բայց ի՜նչ մազալու մարդիկ եք դուք, ասել է քաղցկեղը, ի՞նչ հույսի մասին եք խոսում, ի՞նչ լուսավոր կետ: Դուք արդեն մեռել եք, ուղղակի տաք եք, չեք զգում:
- Վայ բ-ի տղա,- չդիմանալով՝ քաղցկեղի երեսին գոռաց մարդկանցից մեկը:

Գոռացողին իսկույն հավաքեցին: Երկրորդը գոռաց: Նրան էլ հավաքեցին: Մյուսներն ապուշ կտրած հետեւում էին այդ ամենին, չէին կարողանում հասկանալ՝ հիմա էդ թավշյա հեղափոխությունը, այսինքն՝ քաղցկեղը, էն աստիճան է հաբրգել, որ մարդ է բռնել տալի՞ս: Ոստիկանությո՛ւն, գոռացին մարդիկ… Ոստիկանությունը եկավ, մի քանի հոգու էլ տարավ… Այ քեզ հիմար կացություն:

Ու հենց մեզ հե՞տ պետք է տեղի ունենար այս թավշյա հեղափոխությունը, այս Նիկոլով ղալմաղալը, այս խայտառակ բոզիտղությունը: Եղբայր, ցեղասպանություն ենք տեսել՝ ոտքի ենք կանգնել, երկրաշարժ ու ավեր է եղել, հառնել ենք փլատակներից, վրաներովս հազար տեսակ թուրք ու հարամի է անցել՝ չենք ընկճվել, վերընձյուղվել ենք, տուն-տեղ դրել, պետություն ստեղծել՝ վերջապես: Սա որտեղի՞ց եկավ կպավ մեզ: Երեւի Աստված մտածեց՝ հայերն ուժեղ են, թավշյա հեղափոխությանն էլ կդիմանան… Ու առանց երկար-բարակ մտածելու՝ տվեց մեզ այդ քաղցկեղը, այդ բոզիտղությունը: Մի տարի խաբեց՝ դիմացանք, երկրորդ տարին խաբեց՝ դիմացանք, երրորդ տարում գցեց ք-ի մեջ՝ մի կերպ պլստացինք, ինքը փախավ՝ մեզ ասաց՝ դավաճան, մտավ բունկեր՝ մեզ անվանեց վախկոտ… Շուտով կլինի 4 տարի՝ խաղաղությունից է խոսում: Ինքը տակը թրջել՝ մեզ ռեւանշիստ է ասում: Այսպես ուտում, քայքայում է մեզ ներսից:

Հիմա էլ էս թավշյա հեղափոխությունը եկել է, թե անկլավները պիտի տամ: Վրեն չտաս, այ անասուն: Որ ուզում ես իմանալ, ինձ այդ անկլավներն արդեն չեն էլ հետաքրքրում: Ինձ մի բան է պետք ընդամենը, այ բ-ի տղա քաղցկեղ, որ մետաստազներդ հավաքես իմ միջից, ս... լինես ուր ուզում ես: Հորդ տունն էլ տուր, Երեւանն էլ տուր, Գյումրին էլ, ամեն ինչ տուր, վերջացրու եւ ս... եղիր մեր միջից: Մենք կվերականգնվենք ու կվերականգնենք: Մենք կհաղթահարենք այս հիվանդ ու անհույս վիճակը: Օձիքս բաց թող վերջապես, այ սատանա: Մի օր էլ չեմ դիմանա՝ կծեփեմ պատին, կփռեմ ասֆալտին, կառնեմ ոտիս տակ: Դու արդեն նյարդերիս վրա ես ազդում, այ տրիպաչ շանորդի, կեղծավոր ժուլիկ, ժանտախտավոր քաղցկեղ, բ-ի տղա: