Բոլորը նույնն են մտածում, բարձրաձայնում է համարձակը

Բոլորը նույնն են մտածում, բարձրաձայնում է համարձակը

Կար ժամանակ, երբ  Նիկոլ Փաշինյանն ասում էր, բառացի չեմ հիշում՝ դե ես ի՞նչ կարող եմ անել, եթե ժողովուրդը հայհոյում է նախկիններին։ Հիմա մարդիկ ձեզ են հայհոյում, բարի եղիր, նույն խոսքով առաջնորդվել։ Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին եմ ծանոթանում  ու առաջին հարցը, որ մոտս առաջանում է, սա է՝ ՔՊ-ական «ակտիվիստ պատգամավորը» ի՞նչ էր անում հանրային տրանսպորտում։ Սեյրան Սարոյանը կենդանի լիներ, կասեր՝ «Այ, տղա, դու միլիոնատեր պատգամավոր , ի՞նչ գործ ունես հանրային տրանսպորտում։ Խմբակդ  դիպուկահարներով, թիկնապահներով, ոստիկանական ուժերով է մայթից մայթ անցնում, գլխիցդ ձե՞ ռ ես վերցրել, որ օրը ցերեկով հանրային տրանսպորտ ես նստել»։

Հիշեցնենք, որ այսօր հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի մասնակցությամբ։ Մի երիտասարդ, տեսնելով նրան ասել է է․ «Այ հակահայ վիժվածք, մարդամեջ եք հելնում դուք, այ վիժվածք»։ Ասլանյանը՝ ի պատասխան,  հարվածել է երիտասարդին։  

Նիկոլ Փաշինյան, երբ նախկիններին էին հայհոյում, ասում էիր՝ դե ես ի՞նչ կարող եմ անել, թող իրենց լավ պահեին, չհայհոյեին։ Հիմա ձեզ են հայհոյում, որտեղ մտնում՝ ձեր հասցեին հայհոյանք անեծք, նզովք է լսվում։ Ինչու՞ եք ձեր իշխանությանը բնութագրողին ձերբակալում։ Ի դեպ նրա ասած նախադասությունն ընդամենը բնութագրական իմաստ ունի և հարվածելու համար հակառակ կողմին պիտի ձերբակալեին։ Բոլորը ձեր իշխանության մասին  նույնն են մտածում, բայց բարձրաձայնում է համարձակը։ Դուք ձեզ «շողուլի բերեք»։ Կամ ի գիտություն ընդունեք, որ հանրային միջավայրում, երբ ոստիկանական ուժեր չկան, զգուշություն պետք է  ցուցաբերեք։ Հակոբ Ասլանյանը կարող էր օրինակ վերցնել խմբակի մյուս անդամներից։ Նրանք նույնիսկ Ազգային ժողովին են  ոստիկանական ուժերով մասնակցում, այդ ո՞նց է եղել, որ նա հանրային տրանսպորտ է մտել։ Բայց ասեք, որ Հակոբ Ասլանյանին փորձարկման նպատակով եք հանրային տրանսպորտ ուղղորդել, որ իմանաք՝ ժողովրդի համբերությունը որտե՞ղ է վերջանում։