Թուրքիայում սահմանափակվել է հայկական պաշտոնական լրատվության աղբյուրների կայքերի հասանելիությունը

Թուրքիայում սահմանափակվել է հայկական պաշտոնական լրատվության աղբյուրների կայքերի հասանելիությունը

Ինչպես հայտնում է Kronos-ը, Թուրքիայում, որը կրկին հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում՝ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ թեժացած հակամարտությունում Բաքվին բացահայտ օժանդակություն ցուցաբերելու համար, արգելվել են հայկական պաշտոնական լրատվության հասանելի աղբյուրները։ Հատկապես դա վերաբերում է Հայաստանի վարչապետի, տասներկու նախարարությունների, նախագահի պաշտոնական կայքերին։ Նշենք, որ ինչպես Հայաստանի կողմից, այնպես էլ միջազգային մամուլում եւ միջազգային հանրության կողմից ակտիվորեն շրջանառվում է նաեւ այն, որ Թուրքիան Մերձավոր Արեւելքից ահաբեկիչներ է տեղափոխել հակամարտության գոտի՝ Ադրբեջանի կողմից կռվելու համար։