Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 5 շաբաթական երեխա

Իսրայելում կորոնավիրուսով վարակվել է 5 շաբաթական երեխա

Իսրայելում նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել հինգ շաբաթական երեխայի մոտ։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։ Երեխան գտնվում է «Շիբա» բժշկական կենտրոնում։ Նա կբուժվի հատուկ բաժանմունքում, որն առանձնացվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Երեխայի մոտ կմնա ծնողներից մեկը։ Նշենք, որ եւս մեկ այլ հինգշաբաթական երեխայի մոտ էլ կորոնավիրուս հայտնաբերվել էր Գալիլիայի բուժկենտրոնում։