Փակ շենքում «ծխախեղդ եք լինելու»՝ միասին

Փակ շենքում «ծխախեղդ եք լինելու»՝ միասին

Էլ նախկինների լափածով չես զարմացնի, Նիկոլ։  Էլ նախկինների թալանածը հետ բերելով, չես խաբի, Նիկոլ։ Էլ մարդկանց ասֆալտին փռելով, չես վախեցնի Նիկոլ։ Ուրիշ խա~ղ է պետք։ Չորս տարի է նախկինացավի վիրուսը տարածեցիր երկրով մեկ ու ցավի վրա բերք աճեցրիր։ Հիմա այդ բերքը վայելում ես՝ դառը լեղի։ Տեսնող աչքին խաբել չի լինի, դու լեղի՜ ես ուտում, դառը լեղի՜։ Ու դժգոհում ես, որ մարդկանց խոսքը դառն է, որովհետև այդ խոսքը դու ես ճաշակում ու համը զգում։ Դժգոհում ես, որ ցանածդ լեղուց լեղի՜ ես ստացել։ 

Կես դար լրատվությամբ եմ զբաղվում ու նման բան չեմ տեսել, երբ երկրի ղեկավարի, իր ընտանիքի, հարազատների շուրջ հայհոյանքի, ատելության խոսքի այնպիսի տարափ լինի, ինչպիսին քո շուրջն է։ Այդ ինչքա՜ն խիտ ես վարել թունոտ սերմերը՝ մեկը մեկի մեջ է մտել, իրար հերթ չեն տալիս, ծիլը ծիլին խեղդում է։ Հիմա ուզում ես նոր ընտրությունների գնալ, հա՞։ Ընդդիմադիրները չլինե՞ն։ Մենակ դու և «դատարկ, անխոս  աթոռները լինե՞ն»։  Այդքան կուտակված, չասված էներգիան ուզում ես դուրս շպրտե՞լ:

Ասեմ, որ կրակը դրսի քամու բերանը գցելուց հետո սաստկանալու է։ Փակ շենքում «ծխախեղդ եք լինելու»՝ միասին: