Հակառուսական սանկցիաները հաջողություն չունեցան․ գերմանական մամուլ 

Հակառուսական սանկցիաները հաջողություն չունեցան․ գերմանական մամուլ 

Արեւմտյան սանկցիաները, որոնք սահմանվել են Ռուսաստանի դեմ, սկսած փետրվարի 24-ից, սպասված վնասը չեն հասցրել՝ Չինաստանի, Հնդկաստանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի՝ այդ սանկցիաների հանդեպ ունեցած դիրքորոշման պատճառով։ Այս մասին հայտնում է գերմանական Süddeutsche Zeitung պարբերականը։ Ու պայմանավորված այն բանով, որ, ըստ պարբերականի, նշված երկրները կամ ընդհանրապես հակառուսական սանկցիաներին չմիացան, կամ էլ մասնակի միացան, ռուսական տնտեսությունը պահպանում է կայունությունը, չնայած սանկցիոն ճնշմանը։

Ֆինանսական ճգնաժամը, որը սպասում էին, որ Ռուսաստանում կլինի, պարզապես չեղավ, ՀՆԱ-ի անկումն էլ եղավ ոչ այնքան դրամատիկ, որքան նկարագրում ու կանխատեսում էին Արեւմուտքում։ Ավելին, ռուսական արժույթը, անկումից հետո սկսել է արդեն ուշքի գալ ու ամրապնդվել։ Կայունությունը նաեւ պահպանվեց շնորհիվ այն բանից, որ որոշվեց, որ գազի դիմաց վճարումները ընդունվելու են միայն ռուբլով, իսկ ՌԴ ԿԲ-ն էլ մեկնարկային տոկոսադրույթը նվազեցրեց մինչեւ 14 տոկոսի։