ՆԱՏՕ-ին անդամակցությունից հետո էլ կպահպանեն չեզոքությունը 

ՆԱՏՕ-ին անդամակցությունից հետո էլ կպահպանեն չեզոքությունը 

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցությունից հետո էլ չի դառնա այնպիսի երկիր, որտեղ դաշինքը կարող է միջուկային զենք տեղակայել։ Այդ հարցը պարզապես չի էլ քննարկվում։ Այս մասին իտալական Corriere della Sera պարբերականի հետ զրույցում հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։ «Ինձ չի թվում, որ ՆԱՏՕ-ն ունի հետաքրքրվածություն միջուկային զենք տեղակայել մեր տարածքում կամ էլ ռազմական բազաներ բացել մեզ մոտ։

Ամեն բան կախված կլինի մեր ազգային որոշումից։ Ոչ մեկը երկրին միջուկային զենք չի փաթաթում, եթե երկիրն ինքը դա չի ուզում»,- ասել է վարչապետ Մարինը։ Նա նաեւ ասել է, որ Ֆինլանդիան մտադիր է պահպանել նաեւ միջազգային հարցերում միջնորդի իր կարգավիճակը, որպիսին ուներ չեզոք կարգավիճակում։ Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, ըստ այդ երկրի վարչապետի, հանդիսանում է խաղաղության ակտ եւ ոչ թե պատերազմի։