Մերոնք նահանջում են, ռուսները՝ գրոհում․ ի՞նչ է պատմում Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարը 

Մերոնք նահանջում են, ռուսները՝ գրոհում․ ի՞նչ է պատմում Ուկրաինայի ՊՆ նախկին ղեկավարը 

Ուկրաինան անցել է պաշտպանության, իսկ ռուսներն այժմ ողջ ճակատով դեպի իրենց են ձգում Ուկրաինայի զինված ուժերին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախկին փոխնախարար Աննա Մալյարը։

«Նրանց խնդիրն է մեզ ամբողջությամբ հյուծել և պատրաստվել հաջորդ գործողություններին։ Մենք պետք է իմանանք այս մասին, զինվորականները գիտեն այս մասին, իհարկե, և մենք պետք է պատրաստվենք սրան: 
Մենք հիմա ոչ միայն պաշտպանական դիրքում ենք, այլև պետք է հասկանանք, որ մեզ միտումնավոր տրոհում են ամբողջ ճակատային գծի երկայնքով», - ասել է Մալյարը, որի խոսքերը փոխանցում են ուկրաինական լրատվամիջոցները։

Նախկին նախարարը համոզված է, որ Ուկրաինային հյուծելու՝ Ռուսաստանի միտումը պատահական չէ։
«Նրանք մաշում են մեր ուժերը, որպեսզի դրանից հետո անեն հետագա գործողությունները։ Եվ մենք պետք է իմանանք ու պատրաստվենք դրան»,- հավելել է պաշտպանության նախկին փոխնախարարը։

Բացի այդ, ըստ Մալյարի, մոբիլիզացիայի հետ կապված, անցել է ստանդարտ լուծումների ժամանակը:
«Ժողովրդական լուծումների ժամանակն արդեն անցել է։ Դրանք այլեւս չեն կարող գոյություն ունենալ նման բարդ պատերազմում... Պետք է հասկանանք, որ սա երկար ճանապարհ է։ Եվ ճանապարհին կան տհաճ բաներ։ Այն, որ ռուսներն ուղղակի ֆիզիկապես ավելի շատ մարդ ունեն, իսկ մենք՝ ավելի փոքր բանակ։ Մենք ավելի քիչ զենք ունենք. Ես, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչու է հասարակության համար մոբիլիզացիան այդքան սարսափելի թեմա: Պատերազմն ընդհանրապես սարսափելի է, իսկ պատերազմի ժամանակ մոբիլիզացիա է լինելու»,- ասել է նախկին փոխնախարարը։