Քննադատել է Արեւմուտքին՝ խոստումները չկատարելու համար

Քննադատել է Արեւմուտքին՝ խոստումները չկատարելու համար

Թուրքիան ափսոսում է, որ ԵՄ-ն ի հեճուկս իր խոստումների լիակատար հումանիտար աջակցություն չի ցուցաբերել Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, ամփոփելով Սիրիայի հարցով Սոչիում կայացած ռուս-թուրք-իրանական բարձր մակարդակի հանդիպումը, Էրդողանը ասել է հետեւյալը․ «Թուրքիան ընդունում է ամենամեծ քանակությամբ փախստականներին։ Փախստականների համար մեզ խոստացված վեց միլիարդ եվրոյից ստացել ենք 1․75 միլիարդը։ Այդպիսով, անհրաժեշտ օգնությունը մենք չենք տեսել, սակայն ծախսել ենք մեր միջոցներից 35 միլիարդ դոլար նրանց կարիքների համար։ Արեւմուտքում եւ Պարսից ծոցի երկրներում շատ են խոսում փախստականների մասին։ Բայց հենց գործը գալիս է գործնական քայլերին, ոչ մի քայլ չեն անում»,- ասել է Էրդողանը։ Հիշեցնենք, որ Թուրքիայում գտնվում է 3,6 միլիոն սիրիացի փախստական, որից 310 հազարն արդեն վերադարձել են հայրենիք։