Արտակ Զեյնալյանը պետք է հանդես գա պարզաբանմամբ

Արտակ Զեյնալյանը պետք է հանդես գա պարզաբանմամբ
Արթուր Ղազինյան

«Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն»-ի հիմնադիր Արթուր Ղազինյանը զմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի հնարավոր ազատ արձակման հետ կապված հանդես է եկել գրառմամբ և առաջարկել, որպեսզի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատարը հանդես գա պարզաբանումներով։

Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ։ «Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին միջնորդությունը ենթակա է պարզաբանման, քանի որ, համաձայն «Ներման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի, ներման գործը Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովին է ներկայացնում ՀՀ Վարչապետը: Իսկ Վարչապետին այն փոխանցում է ՀՀ Արդարադատության նախարարը: ՀՀ Արդարադատության նախարարը անհապաղ պետք է հանդես գա պաշտոնական պարզաբանմամբ` կանխելու համար հասարակության ներսում խորացող հակասությունն ու թշնամանքը»։