Չեն սիրում, որովհետեւ հարբեցող են ու սելֆիների սիրահար

Չեն սիրում, որովհետեւ հարբեցող են ու սելֆիների սիրահար

Գերմանիայում, բնակչության գրեթե կեսը հայտարարել է, որ իրենց նյարդայնացնում է ռուսաստանցի եւ բրիտանացի տուրիստների ներկայությունը։ Այս մասին գրում է գերմանական Die Welt պարբերականը։ Հարցվածների 60 տոկոսը նշել է, որ ռուսաստանցիները շատ են աղմկում, իսկ 56 տոկոսն էլ հայտարարել է, որ ռուսաստանցիները շատ են սիրում խմել։ 38 տոկոսի համար ռուսաստանցիները չափազանց կոպիտ են, իսկ 24 տոկոսն էլ ասել են, որ շատ են սիրում սելֆի անել։ Գրեթե նույն վիճակն է նաեւ բրիտանացի տուրիստների դեպքում։ Նրանք նույնպես սիրում են հարբել, եւ տգեղ են պահում իրենց հատկապես լողափերում։