Նիկոլ Փաշինյանը գոհ չէ կառավարության բոլոր անդամների աշխատանքից

Նիկոլ Փաշինյանը գոհ չէ կառավարության բոլոր անդամների աշխատանքից

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի միջոցով պատասխանելով հարցին՝ թե մինչեւ ե՞րբ է պատրաստվում աշխատել բոլորի փոխարեն, պատասխանեց.« Ես մտածում  եմ, որ ես որպես վարչապետ չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում ինձ վրա եւ կատարած աշխատանքը չի երեւում, երբեմն ինձ թվում է, որ չափից ավելի շատ են կենտրոնացած ինձ վրա, այդ պատճառով չեն նկատում բազմաթիվ անդամների աշխատանքերը, ես չեմ ասում, որ թիմում բոլորը կատարյալ են: Այն արդյունքները, որոնք ունենք թիմային աշխատանքի արդյունք է, ես ինձ ավելի մեղավոր եմ զգում: Ես ձեզ հավաստիացանում եմ,որ ես աշխատում եմ իմ փոխարեն, ես պետք է շատ աշխատեմ, մյուսներն էլ աշխատում են իրենց փոխարեն: Ես գո՞հ  եմ բոլորի աշխատանքից, ոչ, ես իմ աշխատանքից լիարժեք գոհ չեմ, բնականաբար ուրիշների աշխատանքից չեմ կարող լիարժեք գոհ լինել: Մեր թիմակիցները անարդար քննադատության են ենթարկվում:  Ես ուղղակի չափից ավելի մեծ ուշադրություն եմ ինձ վրա կենտրոնացնում»: