Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց

Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց
Ռոբերտ Քոչարյան

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ մեղադրող կողմի բերած բողոքի քննությունը։

Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ՝ Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանվորումը փոփոխվել էր Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ, ապա դատավորը որոշել էր կասեցնել գործի քննությունն՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։

Նշենք, որ այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում, սակայն նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը նիստի մեկնարկին ասաց, որ, եթե անհրաժեշտություն լինի, ապա Քոչարյանը րոպեների ընթացքում կներկայանա նիստին։

Նիստին նախատեսվում էր լսել մեղադրող կողմի ներկայացրած բողոքների հիմնավորումը, սակայն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված նիստը հետաձգվեց եւ նշանակվեց վաղը, ժամը 09:15-ին։