Կրակոցներ թուրք-իրաքյան սահմանին, կան զոհեր

Կրակոցներ թուրք-իրաքյան սահմանին, կան զոհեր

Հրաձգություն է տեղի ունեցել թուրք-իրաքյան սահմանին։ Այս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ մանրամասնելով, որ թուրքական բանակն ունի մարդկային կորուստներ։ Զոհվել է թուրքական բանակի չորս զինվորական։ Եվս վեցը վիրավորում են ստացել։

Նշվում է, որ հրաձգությունը եղել է թուրքական զորքերի կողմից ընդդեմ քուրդ զինյալների իրականացվող հակաահաբեկչական գործողության ժամանակ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։