Վաճառքի է հանվել օծանելիք՝ 1,3 միլիոն դոլարով

Վաճառքի է հանվել օծանելիք՝ 1,3 միլիոն դոլարով

Դուբայում ներկայացվել է աշխարհի ամենաթանկարժեք օծանելիքը տղամարդկանց եւ կանանց համար։ Այն արժի 4,7 միլիոն դիրհամ կամ 1,3 միլիոն դոլար։ Այն ներկայացրել է Nabeel Perfumes ընկերությունների խմբին պատկանող Spirit of Dubai Parfums ապրանքանիշային խումբը։ Օծանելիքը կոչվում է Shumukh։ Այս գերթանկարժեք օծանելիքը կարելի է տեսնել Dubai Mall-ի Fashion Avenue-ում, ART+ ցուցադրությունների շրջանակում։ Այն հանդիսանում է ոսկերչության եւ օծանելիքագործության համադրություն, խորհրդանշում է նրբաճաշակություն եւ ճոխություն։ Օծանելիքի սրվակը զարդարված է ավելի քան 3,5 հազար ադամանդներով, ընդհանուր առմամբ 38,55 կարատ քաշով։ Կան նաեւ տոպազ եւ մարգարիտ սրվակի վրա։ Օծանելիքի բաղադրության մեջ առկա է ոսկի եւ արծաթ։ Shumukh օծանելիքը ստեղծվել է երեք տարվա ընթացքում։ Այն բաղկացած է բնական բաղադրիչներից։ Կոնցեպտը պատկանում է Nabeel Perfumes –ի ղեկավար եւ գլխավոր օծանելիքագործ Ասղար Ադամ Ալիին։