Հակոբ Մովսեսը ՀՌՀ-ում իրար է խառնվել

Հակոբ Մովսեսը ՀՌՀ-ում իրար է խառնվել

Այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը, որի արդյունքում Հայկական երկրորդ» հեռուստաալիքն ու «Երկիր Մեդիան» չստացան հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:

ՀՌՀ անդամ, բանաստեղծ Հակոբ Մովսեսը նիստի ընթացքում տեսնելով «Հայկական երկրորդ» հեռուստաալիքի լրատվական բաժնի ղեկավար Շավարշ Գևորգյանին, մի պահ իրար խառնվեց, բացականչելով՝ «Շավարշը վերջին շարքում նստած է»: Թե ինչն էր բանաստեղծի անհանգստության պատճառը, հասկանալի չդարձավ: