Խոզի գրիպից եւս մեկ մարդ է մահացել

Խոզի գրիպից եւս մեկ մարդ է մահացել

Վրաստանում խոզի գրիպից եւս մեկ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը։ Ըստ հաղորդման մահացածը 28 տարեկան տղամարդ է, Չոխատաուրի շրջանի բնակիչ։ Նրան տեղափոխել են Քութայիսիի հիվանդանոց, երբ առողջական վիճակի կտրուկ վատացում է ունեցել։ 9 օր նա միացված է եղել արհեստական շնչառության ապարատին, սակայն նրա կյանքը փրկել չի հատողվել։ Տղամարդու հայրը լրատվամիջոցների հետ զրույցի ընթացքում ասել է, որ որդին ունեցել է խրոնիկ հիվանդություն եւ տառապել է էպիլեպսիայով։ Ներկայումս Վրաստանում խոզի գրիպի ախտանիշներով հոսպիտալացվել եւ բուժում է անցնում 64 մարդ, որից 3-ի վիճակը ծանր է։ Մահացել է 15 մարդ։