Դասախոսը դաժանորեն ծեծել է ուսանողին

 

Ղազախստանում դասախոսը դաժանորեն ծեծել է ուսանողին։ Դեպքը տեղի է ունեցել Ալմաթիի մարզի Ժարկենտի քոլեջում։ Ինչպես հայտնում է Nur.kz-ն, դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել սոցկայքային ղազախական սեգմենտներում։ Ալմաթիի մարզային կրթական դեպարտամենտը հաստատել է ծեծի դեպքի իսկությունը, իսկ ծեծից կադրեր էլ արդեն հայտնվել են համացանցում։ Հատուկ հանձնաժողով է ստեղծվել՝ միջադեպը քննելու համար։ Հաղորդվել է նաեւ, որ դասախոսը հեռացվել է աշխատանքից։