Կրակոցներ հնդ-պակիստանյան սահմանին․ կան տուժածներ

Կրակոցներ հնդ-պակիստանյան սահմանին․ կան տուժածներ

Չորս խաղաղ բնակիչ վիրավորում է ստացել հնդ-պակիստանյան սահմանին, վիճելի Ջամու եւ Քաշմիր նահանգների Բարամուլ շրջանի հրետանակոծությունից, որն իրականացվել է պակիստանյան ուժերի կողմից։ Այս մասին հայտնում է Kashmir Reader-ը։

Համաձայն պարբերականի հրապարակման, պակիստանյան զորքերը խախտել են հրադադարի ռեժիմը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ գործող դեմարկավիոն գծի երկայնքով։ Հայտնի է նաեւ, որ տուժածներից մեկը կին է։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։

Նշենք, որ սկսած փետրվարի կեսերից կտրուկ սրվեցին հնդ-պակիստանյան հարաբերությունները՝ բանը հասցնելով մինչեւ օդային մարտերի, միմյանց ինքնաթիռներ խոցելուն։ Ահազանգ հնչեցվեց նաեւ, որ կարող է խնդիրը վերաճել միջուկային առճակատման, եթե ժամանակին չկարողանան կողմերը կանգ առնել ու սկսել լարվածության թուլացմանն ուղղված գործողություններ։