Ինչու է վտանգավոր ցերեկային քունը

Ինչու է վտանգավոր ցերեկային քունը

Ցերեկային քունը, ըստ գիտնականների, կարող է վկայել օրգանիզմում որոշ հիվանդությունների առկայության մասին։ Ինչպես գրում է Science Translational Medicine գիտական պարբերականը, մասնագետները վերլուծելով 60 տարեկանից բարձր 119 մարդու հետ իրականացված փորձարկումների տվյալները, պարզել են որ տարեց մարդկանց մոտ ցերեկային քունը նպաստում է տաու-սպիտակուցի ձեւավորմանը, որն իր հերթին քայքայում է նեյրոնները եւ ձեւավորում նեյրոֆիբրիլյար օջախներ, որոնք նկատվում են Ալցհեյմերի հիվանդության ժամանակ մարդու գլխուղեղում։ Միաժամանակ նաեւ գիտնականները պնդում են, որ անկախ տարիքից, մարդու համար կարեւոր է գիշերային լիարժեք քունը՝ խորը քնի ֆազայով հանդերձ։