Շարունակվում է փաստաբան Գալոյանի ու քննիչների կաշառքի գործը

Շարունակվում է փաստաբան Գալոյանի ու քննիչների կաշառքի գործը

Էրեբունի և Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է Քննչական կոմիտեի նախկին քննիչ Միքայել Զադոյանի, նրա նախկին ղեկավար Բունիաթ Եղիազարյանի, փաստաբան Գայանե Գալոյանի դատավարությունը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ ՔԿ նախկին քննիչները մեղադրվում են առանձնապես խոշոր կաշառք ստանալու, իսկ փաստաբանը այն ստանալուն օժանադակելու մեջ։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը․ Միքայել Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ն ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված և իր վարույթում քննվող թիվ 12808616 քրեական գործով նույն բաժնի պետի տ եղակալ Բունիաթ Եղիազարյանի հետ նախնական համաձայնությամբ Բաբկեն Գասպարյանի որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառք: