Ովքե՞ր են պայքարում Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար

Ովքե՞ր են պայքարում Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար

Մեր տեղեկություններով՝ ձեւավորվել է հեռուստատեսային եւ ռադիոյի մրցութային նոր հանձնաժողով, որն ընտրելու է Հանրային ռադիոյի նոր տնօրեն։ Հանձնաժողովի կազմում են Մերուժան Տեր-Գուլանյանը, Լեւոն Գալստյանը, Սարգիս Նաջարյանը, Երվանդ Երզնկյանը, Մարատ Օրդյանը։ Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի հրաժարականից հետո։ Լեւոն Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մի քանի օր է, ինչ ձեւավորվել է այդ հանձնաժողովը։

Մեր հարցին, թե Հանրային ռադիոյի տնօրենի հավանական թեկնածու է համարվում Ստեփան Զաքարյանը, Լեւոն Գալստյանն արձագանքեց․ «Կնայենք, հանձնաժողովը կքննարկի, ես չեմ կարող հաստատել, պետք է սպասենք, տեսնենք, թե ովքեր են ներկայացնում հայտեր։ Կարծում եմ, որ կընտրվի լավագույնը, որը համապատասխանում է հայտարարության մեջ նշված չափանիշներին։ Մինչեւ մարտի 4-ն է հայտերի ընդունման ժամկետը, իսկ մարտի 5-ին հանձնաժողովը կքննարկի ներկայացրած հայտերը»։ Իսկ մինչ օրս հայտ են ներկայացրել Ստեփան Զաքարյանը, Տիգրան Հարությունյանը, Արթուր Իսպիրյանը, Մհեր Մարգարյանը, Իրինա Բարսեղյանը, Հովհաննես Թովմասյանը, Դիաննա Հարությունյանը, Գրիգոր Նազարյանը, Լավրենտի Միրզոյանը։

Ըստ Լեւոն Գալստյանի՝ նրանք ներկայացնում են ինքնակենսագրություն, որում պետք է նշված լինի տվյալ ոլորտին իրենց առնչության մասին։