Ազգային ժողովն ու փիսոն

Ազգային ժողովն ու փիսոն

Համացանցում տեսանյութ է տարածվել, Sputnik, որտեղ ներկայացվում է, թե ինչպես են ՀՀ ԱԺ աշխատակիցները փրկում փոքրիկ փիսիկի կյանքը։ Կատվի նորածին ձագը հայտնվել է խորհրդարանի շենքի օդափոխության համակարգում։ ԱԺ աշխատակիցները ստիպված քանդել են պատը։
«ԱԺ աշխատակիցներ Համբարձում Ղազարյանի, Սպարտակ Նազարյանի և Արսեն Մամոյանի համառ ջանքերով փրկվեց շենքի օդափոխության համակարգում հայտնված նորածին փիսիկը»,– նշված է տեսանյութը տարածած օգտատիրոջ Facebook-յան գրառման մեջ։