Սոթքի հանքանյութի տեղափոխումը ՀԿԵ-ի ծավալների մոտ կեսն էր կազմում

Սոթքի հանքանյութի տեղափոխումը ՀԿԵ-ի ծավալների մոտ կեսն էր կազմում

Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի հետևանով, Սոթքի հանքավայրի մի զգացի հատվածը այժմ Ադրբեջանի վերահսկողություն տակ է։ Տարբեր թվեր են շրջանառվում, թե հանքավայրի ո՞ր մասն է մնացել հայկական և ո՞ր մասը՝ ադրբեջանական վերահսկողության տակ, սակայն մեզ ասացին, որ այդ թիվը վերջնականապես հայտնի կդառնա միայն սահմանների դեմարկացիայից և դելիմիտացիայից հետո։ Սոթքի հանքավայրը շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից, մեր հարցմանը, թե ընկերությունը ի՞նչ ծավալներով է աշխատում, պատասխանեցին հետևյալը․

«Հանքն աշխատում է մասամբ և սահմանափակ ծավալներով, այսինքն՝ այն ծավալներով, որը հայկական կողմում է գտնվում»,- այլ մանրամասներ չփոխանցեցին։ Չնայած մեր աղբյուրներն ասում են, որ հայկական տարածքում հանքանյութը վաղուց է սպառվել եւ անգամ սահմանափակ ծավալով աշխատելու հնարավորություններ չկան։

Հանքը՝ ադրբեջանական կողմին անցնելու հետևանքով մեծ վնասներ է կրել նաև «Հարավկովկասյան երկաթուղին», որի գործունեության գրեթե կեսը նախկինում Սոթքի հանքավայրի հանքանյութի տեղափոխմանն էր ուղղված։ «Հարավկովկասյան երկաթուղուց» փորձեցինք ճշտել, թե ճի՞շտ է արդյոք, որ ընկերության աշխատանքը կիսով չափ կրճատվել է, պատասխանեցին՝ «Որոշակի հանքաքար տեղափոխում ենք, հանքը մասնակի է աշխատում»։

Սակայն, ըստ որոշ աղբյուրների, այժմ տեղափոխում են այն մնացուկները, որոնք գոյացել են հանքանյութի առաջնային արդյունահանման արդյունքում, ինչը նախկինում անգամ չէր տեղափոխվում՝ իր եկամտաբերության ցածր լինելու պատճառով եւ դրանք էլ շուտով սպառվելու են։