Բոլոր ամերիկացի դիվանագետները հեռացել են Վենեսուելայից

Բոլոր ամերիկացի դիվանագետները հեռացել են Վենեսուելայից

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ բոլոր ամերիկացի դիվանագետները հեռացել են Վենեսուելայից։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը, Պոմպեոն մասնավորապես ասել է․ «Այսօր բոլոր ամերիկացի դիվանագետները, որոնք մնացել էին Վենեսուելայում, հեռացել են այդ երկրից»։ Նա հավելել է, որ այսուհետ նրանք կշարունակեն իրենց աշխատանքը այլ տեղերից։

Նրանք դրսից էլ կղեկավարեն մարդասիրական օգնության հոսքը եւ կաջակցեն նաեւ ժողովրդավարության գործիչներին։

Նշենք, որ Վենեսուելայում շարունակվում է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի եւ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի առճակատումն հանուն իշխանության։