Լրագրողի սպանության գործով 20 հոգու միջազգային հետախուզում է հայտարարվել

Լրագրողի սպանության գործով 20 հոգու միջազգային հետախուզում է հայտարարվել

Թուրքիայի հայցի հիման վրա միջազգային հետախուզում է հայտարարվել Սաուդյան Արաբիայի քսան քաղաքացու հանդեպ, որոնք մեղադրվում են ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշուքջիի սպանության մեջ։ Այս մասին հայտնում է NTV-ն։

Հիշեցնենք, որ Հաշուքջին հանդիսանում էր Washington Post-ի թղթակից եւ 2017 թվականից ապրում էր Միացյալ Նահանգներում։ Նա անհետացել էր անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին, այն բանից հետո, երբ այցելել էր Ստամբուլում գտնվող սաուդական գլխավոր հյուպատոսարան։ Ավելի ուշ պարզվել էր որ նա դաժանաբար սպանվել էր եւ մասնատվել։ Կա կասկածանք, որ սպանության հրամանը տրվել է սաուդական գահաժառանգ արքայազնի կողմից։