ԵՄ-ն կոչ է հղել Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Թուրքիային

ԵՄ-ն կոչ է հղել Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Թուրքիային

ԵՄ-ն կոչով դիմել է Մոսկվային, Վաշինգտոնին ու Անկարային, ասելով, որ առեւտրային եւ ներքին շուկաների հետ կապված բանակցություններում հարկ է, որ բանակցությունները վարվեն ոչ թե առանձին ԵՄ անդամ պետությունների հետ, այլ ԵՄ հետ որպես մեկ միասնական ամբողջություն։ Այս մասին հայտարարել է բյուջետային հարցերով ԵՄ հանձնակատար Գյունտեր Էթինգերը։ «Կարելի է տարբեր կերպ մտածել Մոսկվայի, Անկարայի կամ Վաշինգտոնի մասին Սակայն նրանք ունեն մեկ ընդհանրություն։ Նրանցից ոչ մեկը չի սիրում ԵՄ-ն։ Նրանք երեւի նախընտրում են գործ ունենալ անդամ պետությունների հետ առանձին առանձին՝ բանակցություններ վարելու ընթացքում։ Ուստիեւ մեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի հստակ հասկացնենք, որ առեւտրի եւ ներքին շուկաների հետ կապված հարցերում բանակցություններ պետք է վարել ԵՄ հետ»,- ասել է եվրահանձնակատար Գյունտերը Էթինգերը։