24 դաշտամուկ է փորձել անօրինաբար սահմանն անցկացնել

Թայվանի սահմանապահները ձերբակալել են մի մաքսանենգ կնոջ, ով փորձել է սահմանն անցկացնել 24 դաշնամուկ՝ անօրինական ճանապարհով։ Այս մասին հայտնում է Taiwan News-ը։ Ըստ հրապարակման, 60 տարեկան օրինախախտ կինը դաշտամկները իր հետ բերել է Չինաստանից, որտեղ կատարած այցելությունից հետո վերադառնում էր։ Սահմանապահների ուշադրությունը գրավել է նրա տարօրինակ քայլվածքը։ Անձնական խուզարկության ընթացքում էլ պարզվել է, որ կինն իր շրջազգեստի տակ թաքցրել է կրծողներին։ Կինը հիմնավորել է իր արարքը նրանով, որ դրանք գնել է Չինաստանում եւ բերել է Թայվան, որպեսզի բաժանի իր բարեկամներին ու ընկերներին։ Իրավապահները կարծում են, որ կինը ինչ որ հանցախմբի անդամ է, որը փորձում է այդ կերպ հասկանալ Թայվանի մաքսային ծառայության թույլ տեղերը։