«Ռոնալդուն ավելի շուտ կհաղթեր Ամերիկայի գավաթը, քան Մեսսին»․ Մոուրինյո

«Ռոնալդուն ավելի շուտ կհաղթեր Ամերիկայի գավաթը, քան Մեսսին»․ Մոուրինյո

Ինչպես փոխանցում է Legit-ը, պորտուգալացի հանրահայտ մասնագետ Ժոզե Մոուրինյոն հերթական անգամ համեմատականներ է անցկացրել կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լեո Մեսսիի և իր հայրենակից Կրիշտիանու Ռոնալդուի միջև։ 

«Ամերիկայի գավաթը ավելի մասսայան դարձնելու համար պետք է հրավիրել Իսպանիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի պես հավաքականների։ Եթե Ռոնալդուին հնարավորություն տրվեր մասնակցել այդ մրցաշարին, ապա նա ավելի շուտ կհաղթեր Ամերիկայի գավաթը, քան Մեսսին»։

Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի կիսաեզրափակչում Արգենտինայի հավաքականը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, քանի որ պարտություն կրեց Բրազիլիայից։