Հավելյալ գումարները նախատեսվում են օգտագործել մի շարք ուղղություններով

Հավելյալ գումարները նախատեսվում են օգտագործել մի շարք ուղղություններով

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ամփոփում է վերջին 3 ամիսների ընթացքում Կառավարության գործունեությունը։ Վարչապետն ընդծեց, որ 2019թ. պետական բյուջեի եկամտային մասը գերակատարվելու է առնվազն 40 մլրդ դրամով, ինչը համարժեք է 90 մլն դոլարի: Սա վերջին 9 տարիների համեմատ աննախադեպ երևույթ է, քանի որ բավական երկար ժամանակ չի եղել, որ Պետական բյուջեի եկամուտների այսպիսի մեծ ծավալների գերակատարում: ՀՀ պետական բյուջեի եկամուտների առնվազն 40 մլրդ դրամի չափով գերկատարումը ՀՀ կառավարության և ՊԵԿ-ի՝ ստվերի դեմ վարած արդյունավետ քաղաքականության, ինչպես նաև քաղաքացի-Կառավարություն համագործակցության արդյունքն է։ Այս հավելյալ գումարները նախատեսվում են օգտագործել մի շարք ուղղություններով։

Նախատեսվում է՝ ✔ 2019թ. հուլիսի 1-ից 10%-ով բարձրացնել ՀՀ զինված ուժերի զինծառայողների աշխատավարձը։ ✔ 2019թ․ սեպտեմբերի 1-ից 10%-ով բարձրացնել ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը․ խոսքը գնում է մոտավորապես 38 հազար ուսուցչի մասին։ ✔ Իրականացնել մոտավորապես 303 կմ ավտոճանապարհների տարբեր տեսակի նորոգումներ։ ✔ 10 մլրդ դրամ հատկացնել սուբվենցիոն ծրագրերին»։