Թրամփը Ճապոնիայում կայցելի սումոների մենամարտի

Թրամփը Ճապոնիայում կայցելի սումոների մենամարտի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ճապոնիա կատարելիք իր այցի ընթացքում կգնա դիտելու նաեւ սումոների մենամարտ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Խոսքը բասյոյի գարնանային մրցաշարի մասին է, որը չափազանց կարեւոր նշանակություն ունի ճապոնացիների համար։ Սումոների մրցամարտին Թրամփը կլինի Ճապոնիայի վարչապետ Սինդձո Աբեի ընկերակցությամբ։ Տոկիո ԱՄՆ նախագահը այցելելու է կայսր Նարուհիտոյի հետ հանդիպելու համար, ինչպես նաեւ ոչ-պաշտոնական միջավայրում Աբեի հետ քննարկելու ընթացիկ հարցեր։ Ինչպես եւ կարելի էր սպասել, Թրամփը կայցելի նաեւ Ճապոնիայում գտնվող ամերիկյան ռազմաբազա եւ Սինդձո Աբեի հետ կունենա համատեղ ասուլիս։