Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4,5 հազարի

Կանադայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4,5 հազարի

Կանադայի Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ներկայումս երկրում կա նոր տիպի կորոնավիրուսով հիվանդացած 4,5 հազար մարդ։ Առավել շատ են վարակակիրները Քվեբեկ եւ Օնտարիո նահանգներում։ Կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է այդ երկրում՝ 53 մարդ։