Ամերիկյան դեսպանատան նախկին աշխատակցի մեղադրական եզրակացությունը հրապարակվել է

Ամերիկյան դեսպանատան նախկին աշխատակցի մեղադրական եզրակացությունը հրապարակվել է

Թուրքիայի դատախազությունը հրապարակել է Թուրքիայի քաղաքացի հանդիսացող, Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության նախկին աշխատակից Մեթին Թոփուզի մեղադրական եզրակացությունը։

Հիշեցնենք, որ Թոփուզը աշխատել է Ստամբուլի ամերիկյան գլխավոր հյուպատոսարանում։ Այս մասին հայտնում է Hurriyet պարբերականը։ Ինչպես հայտնի է, դեռեւս 2017 թվականին ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, որ խորապես անհանգստացած է Թոփուզի կալանավորմամբ, համարելով նրան մեղսագրվող մեղադրանքները անհիմն եւ երկու դաշնակից երկրների հարաբերություններին հարվածող։

Թոփուզը մեղադրվում է Թուրքիայի սահմանադրական կարգի տապալման, լրտեսական գործունեության եւ հեղաշրջում կազմակերպելու մեջ։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Մեթին Թոփուզը ունեցել է սերտ հարաբերություններ թուրք նախկին իրավապահների հետ, որոնք ըստ Անկարայի, իրենց հերթին համագործակցել են «Ֆեթո» կազմակերպության հետ, որը գլխավորում է Ֆեթուլլահ Գյուլենը։

Առաջիկա շաբաթներին արդեն Թոփուզի գործը կփոխանցվի դատարան եւ կսկսվի նրա գործի դատաքննությունը։