Փաշինյան ընտանիքը չարաշահել է իշխանությունը: Օրինակները քիչ չեն

Փաշինյան ընտանիքը չարաշահել է իշխանությունը: Օրինակները քիչ չեն

Դիտում էի Աննա Հակոբյանի հարցազրույցը Հ1-ով՝ Պետրոսի հաղորդմանը: Անկեղծ ասած, պիտի ասեմ, որ գուցե մենք բոլորս, Աննայի արտասահմյան այցերը քննարկելիս, ակամա մտել ենք նրա անձնական կյանք, ինչն ինձ համար անընդունելի է: Այդ առումով մարդկայնորեն հասկանալի է, որ Աննան աննախաձելի վիճակում է: 
Հարգելով անձնական կյանքի՝ նրանց իրավունքը, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ Փաշինյան ընտանիքը չարաշահել է իշխանությունը: Օրինակները քիչ չեն՝ 

- կառավարության շենքում Աննայի ղեկավարած հիմնադրամին գրասենյակ հատկացնելը, 

- նույն հիմնադրամի միջոցների համալրումը հայտնի գործարարների միջոցով, որոնք վարժվել են իշխանությունների հրահանգները ֆինանսավորելուց,

- սուպերմարկետներում համատարած արկղներ տեղադրելը, 

- արտերկիր մեկնելիս իրենք պետություն են ներկայացնում ,և ընտանեկան շրջագայության հարցեր չպետք է լուծվեն այդ այցերի ընթացքում,

- ընտանիքի անդամներին իշխանության մեջ տեղավորելը, 

- չի կարելի անհանդուժող լինել մամուլի և քննադատության հանդեպ, և կեղծ օգտատերերին չպետք է ուղղորդեն քննադատողների դեմ:

Չկայացած ժողովրդավարության պայմաններում միշտ կա գայթակղություն չարաշահելու իշխանությունը: Մամուլը և հասարակական վերահսկողությունը դրա համար են, որ թույլ չտան: 
Ինչպես նաև իշխանությունների՝ անձնական կյանքը հարգելը նույնպես փոխադարձաբար կարևոր է:

ՀԳ –Չնայած Մարտի 8-ը չեմ նշում (սիրում եմ ապրիլի 7-ը), բաց Նիկոլի՝ փողոցում այսօր ձնծաղիկներ բաժանելը սիրուն էր: