Ինչո՞ւ է գլխավոր դատախազը մասնակցել Քոչարյանի դատական նիստին (տեսանյութ)

Ինչո՞ւ է գլխավոր դատախազը մասնակցել Քոչարյանի դատական նիստին (տեսանյութ)

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից այսօր Hraparak.am-ը հետաքրրքվեց, թե ինչո՞ւ էր անձամբ գնացել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությանը։ Հիշեցրինք, որ նախկինում նման բան չէր եղել, ուստի որքանո՞վ է  կարևորվել այդ դատական նիստը իր կողմից, որ անձամբ է որոշել մասնակցել դրան։

«Իսկ նախկինում հիշո՞ւմ եք, որ Հայաստանի Հանրապետության նախագահ քրեական հետապնդման ենթարկված լինի։ Իսկ բացի դրանից, մյուս փաստարկը եղել է այն, որ իրավական լուրջ վեճ էր ծավալվում, և էդ իրավական վեճի քննարկմանը ես իմ մասնակցությունը անհրաժեշտ եմ համարել»,-ասաց դատախազը Դավթյանը։

Արթուր Դավթյանն անդրադարձավ նաև այլ հարցերի։

Մանրամասն՝ տեսանյութում։