Մեղրիի անցակետում ռենտգեն ու հոգնա անող Գոգինյանը՝ Մաշադյանի հետ քավոր-սանիկական

Մեղրիի անցակետում ռենտգեն ու հոգնա անող Գոգինյանը՝ Մաշադյանի հետ քավոր-սանիկական

Տեղեկացրել էինք, որ Մեղրիի անցակետի պաշտոնյա Հրաչյա Գոգինյանը Իրանից տնտեսական ապրանքներ բերող քաղաքացու հետ այնպես է վարվել, որ նա հայտնվել է «Նուբարաշենում»՝ դրանից առաջ անելով բաներ, որոնք միայն ԽՍՀՄ տարիներին ու «վայրի» 90-ականներին կարող էին տեղի ունենալ․ պարսիկների մասին տվյալներ տալու առաջարկ, ուղեբեռում «պլան գցել», հարկադիր ռենտգեն եւ անգամ հոգնայի ուղարկել։ Թեև քաղաքացու օրգանիզմում ոչ մի բան չի հայտնաբերվել, ի տարբերություն ուղեբեռի, որը բացել են առանց ընթերակաների ու քաղաքացու ներկայության, և որը դրված է եղել իրենց իսկ մոտ՝ առանց հսկողության։ 

Ապա՝ 10 հազար դոլար կաշառքի պահանջ եւ գործ սարքել։   

Այսօր տեղեկացանք, որ սույն պաշտոնյան մի քանի ամիս է՝ ազատված է աշխատանքից, ինչի մասին Մեղրիի մաքսատնից չհայտնեցին, ՊԵԿ-ի լրատվականից էլ խոստացել են օրվա մեջ պատասխանել։ Իսկ մինչ այդ տեղեկացանք, որ նույն Գոգինյանը քավոր-սանիկական կապերի մեջ է ՊԵԿ առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հետ։ Ավելի ճիշտ՝ նրա սանիկի քեռին է, բայց մշտապես նրա անվան հետ քրեաիրավական բնույթի պատմություններ են կապվում։ Նա մինչև հեղափոխությունը եղել է Սյունիքի Հարավային մաքսատան մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետը, հետո արդեն՝ 2018-ին նրա նկատմամբ ծառայողական քննություն սկսելուց հետո, մի «դաս» ցած է իջեցվել և դարձել Մեղրիի անցակետի մաքսանենգության դեմ բաժնի պետը։