Չորսամյա երեխան ցած է նետվել ութերորդ հարկից

Չորսամյա երեխան ցած է նետվել ութերորդ հարկից

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Գլդանիի շրջանում չորսամյա երեխան «Մարդ Սարդի» հագուստ հագած, ցած է նետվել շենքի ութերորդ հարկի լուսամուտից: «Грузия Online»-ի փոխանցմամբ, երեխային հիվանդանոց են տեղափոխել բազմաթիվ վնասվածքներով: Բնակարանում երեխան գտնվել է տատիկի հետ, որը վստահ է եղել, որ նա խաղում է իր սենյակում: Ականատեսները ենթադրում են, որ երեխան ամենայն հավանականությամբ կրկնօրինակել է իր սիրած հերոսին: Նրա վիճակը գնահատվում է բավարար: Իրավապահները դեպքի հետ կապված սկսել են քննություն: