Արագածոտնի մարզում բուք է

Արագածոտնի մարզում բուք է

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ժամը 22:00-ի դրությամբ Հայաստանում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: 

Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում բուք է: