Ամերիկյան շահերից է բխում իր զորքերը Պարսից ծոցից հեռացնելը․ Իրանի ԱԳՆ

Ամերիկյան շահերից է բխում իր զորքերը Պարսից ծոցից հեռացնելը․ Իրանի ԱԳՆ

Ամերիկյան զորքերի՝ Պարսից ծոցից դուրս բերումը բխում է հենց Վաշինգտոնի շահերից։ Այս մասին, ըստ «ԻՌՆԱ» լրատվական գործակալության փոխանցման, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։

«Նախագահ Թրամփը 100 տոկոսով ճիշտ է այն հարցում, որ ամերիկացի զինվորականները ոչ մի բան չունեն անելու Պարսից ծոցում»,- թվիթերյան իր էջում գրել է իրանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հավելելով, որ ամերիկյան զորքերի դուրս բերումը Պարսից ծոցից լիովին համահունչ է ամերիկյան շահերի հետ։ «Սակայն պարզ դարձավ, որ «Բ թիմը» որի կազմում են Ջոն Բոլթոնն ու Բինիամին Նեթանյահուն,  Սաուդյան եւ ԱՄԷ թագաժառանգները, իրականում անտեսում են ամերիկյան շահերն ու ծարավ են պատերազմի»,- նկատել է նախարար Զարիֆը։