Մերկելը մոռացել է դիմավորել Մեյին

Մերկելը մոռացել է դիմավորել Մեյին

Բեռլին, «Բրեքսիտի» հարցով բանակցությունների ժամանած Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին չեն դիմավորել մեքենայից դուրս գալուց։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մոռացել է դիմավորել իր բրիտանացի գործընկերոջը։ Այս մասին գրում է The Independent-ը։

Հրապարակված կադրերում երեւում է, թե ինչպես վարչապետ Մեյը դուրս է գալիս մեքենայից եւ առանց պաշտոնական արարողակարգով նախատեսված դիմավորման մտնում կանցլեր Մերկելի նստավայրի շենք։ Politico-ն էլ մանրամասնում է, որ ավանդաբար կարեւոր հյուրերին Մերկելը դիմավորում է մուտքի մոտ։ Ապա կադրերում երեւում է, թե ինչպես Մեյն ու Մերկելը դուրս են գալիս մուտքի մոտ եւ սկսում լուսանկարվել եւ իրար ձեռք սեղմել։